Umfang 12 seiten
Դանթեական առասպել
Über das Buch
Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը իր կառուցվածքով պատերազմի շարքային մասնակցի հուշագրություն-խոստովանություն է… Պատերազմի անմիջական տպավորությունների պաշարով նա գրեց «Դանթեական առասպել» պոեմը 1915-1916թթ.՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Այս պոեմն ունի «Հիշողություններ պատերազմի դաշտից» ենթավերնագիրը: Պոեմի առաջին մասում նա պատմում է այն ոգեւորության մասին, որ համակել էր հայրենիքի փրկության համար կռվի... Weiter
Genres und Tags
Այս պոեմը Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, լուրջ գեղարվեստական նվաճում, որ անմիջապես հայտնի է դարձնում նրա անունը։ Ունի կենսագրական հիմք. կամավորական ջոկատների կազմում պատերազմին մասնակցած 18-ամյա բանաստեղծի «անձնական» տպավորություններն են։ Պոեմի վերնագիրը պատահականորեն չի ընտրված։ Դանթեն 13-14-րդ դարերի իտալացի բանաստեղծ է։ Նա իր «Աստվածային կատակերգություն» պոեմի առաջին մասում նկարագրել է դժոխքը, ուր մեղավոր հոգիները ենթարկվում են բազմազան ու աներևակայելի տանջանքների։
Bewertungen, 1 Bewertung1